Հանրությանը մտահոգում է, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահները թիվ ունեն․ Արթուր Հովհաննիսյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության մասին։

«Հանրության շրջանում եղող անհանգստությունները կան նաև մեր քաղաքական թիմում և այդ հարցը այդ կոնտեքստում էլ քննարկվում է։ Ես կարծում եմ, որ մեր հանրության անհանգստությունները չեն վերաբերվում նրան, որ սահմանապահների թիվը փոքր է, այլ վերաբերվում են նրան, որ սահմանապահները թիվ ունեն և մեր քննարկումներն այդ կոնտեքստում են»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել