Երևանի և մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 27-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների գ.Մերձավան, Սիլիկյան Թաղ. 3-13 փող., Հաղթանակի 1-18 փողոցների ջրամատակարարումը:

Փետրվարի 27-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու, Առնո Բաբաջանյան 1-100, Զ.Անդրանիկի Թաղ. 60-81 շենքերի ջրամատակարարումը:

Փետրվարի 27-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի 26, 28 շենքերի ջրամատակարարումը:

Փետրվարի 27-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մխիթար Գոշ փողոցի ջրամատակարարումը:

Փետրվարի 27-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Դոդոխյանի, Օդեսայի, Մուսաելյանի, Մադոյանի, Կատովսկու փողոցների ջրամատակարարումը:

Փետրվարի 27-ին ժամը 11:40-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան Թ. 104-317շենքերի, Վանատուր թաղամասի ջրամատակարարումը:

Փետրվարի 27-ին ժամը 11:10-18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Աշոտավան, Բաղաբերդ Թաղ., Արփիկ, Մ.Պապյան, Ա.Մանուկյան, Հ.Ավետիսյան փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել