Պուտինն ասել է, թե որ դեպքում ՌԴ-ն կարող է հարձակվել Լեհաստանի վրա

Ռուսական զորքերը Լեհաստան կարող են ուղարկվել միայն այն դեպքում, եթե Լեհաստանը հարձակվի Ռուսաստանի Դաշնության վրա, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։

Հարցազրույցի ժամանակ ամերիկացի լրագրողը Պուտինին հարցրել է, թե արդյոք նա պատկերացնում է մի սցենար, որտեղ Մոսկվան ռուսական զորքեր կուղարկի Լեհաստան։

«Միայն մեկ դեպքում՝ եթե Լեհաստանից հարձակում լինի Ռուսաստանի վրա: Ինչո՞ւ, որովհետև մենք շահեր չունենք ո՛չ Լեհաստանում, ո՛չ Լատվիայում, ոչ մի տեղ: Ինչո՞ւ է դա մեզ պետք: Մենք ուղղակի շահեր չունենք, պարզապես սպառնալիքներ», – ասել է Պուտինը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ուկրաինան Լեհաստանի հետ պլանավորում է մարտական ​​անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել