Կկառուցվի Իսակով-Արշակունյաց շրջանցիկ ճանապարհահատվածը։
Այս մասին հայտնում է Երևանի Քաղաքապետարանը։
«Մայրաքաղաքը բեռնաթափելու և երթևեկությունն առավել հարմարավետ դարձնելու նպատակով կկառուցվի Իսակով-Արշակունյաց շրջանցիկ ճանապարհահատվածը:
Նախագիծը կյանքի կկոչվի գործադիր-համայնք-Ասիական զարգացման բանկ գործակցությամբ՝ ստորագրված քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում»,-ասված է հայտարարության մեջ: