Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հերթական նվերը հպարտ քաղաքացուն։
Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել:
«Ասեք կանենքի» հերթական լկտի դրսևորումն է: Քաղաքացուն թալանի մատերիալ հենց այդպես են դարձնում:
Մեր դեմ հարձակումները հենց այս կոնտեքստով պետք է նայել»,-նշվում է գրառման մեջ:
Նշենք, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտնել է, որ տարածվող լուրերը, թե տրանսպորտի սակագինը դառնում է 260 դրամ կեղծ է: