Երևանում երիտասարդ կնոջ են սպանել

Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ բնակարաններից մեկում սպանություն է տեղի ունեցել, սպանվածը աղջիկ է:

Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Դ. Մալյան նրբանցքի 6-րդ շենքի մի բնակարանում հայտնաբերել է 1971 թ. ծնված Աննա Ստեփանյանի դիակը: Արտաքին զննությամբ` դիակի վրա հայտնաբերվել են սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքների հետքեր:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել