ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունվարի 10-ին, ժամը 23.50-ի սահմանններում, Եղվարդի խճուղում ծառայություն կատարելիս իրավախախտման համար կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Իրավախախտումը չարձանագրելու համար 40-ամյա վարորդը փորձել է փաստաթղթերի հետ գումար փոխանցել: Նա կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:
Կատարվում է նախաքննություն: