ՆԱՏՕ-ն հայտարարել է «ռազմական Շենգեն» ստեղծելու ցանկության մասին

 ՆԱՏՕ-ի լոգիստիկայի և նյութատեխնիկական ապահովման միացյալ հրամանատարության ղեկավար Ալեքսանդր Սոլֆրանկը լրատվամիջոցներին ասել է «ռազմական Շենգեն» ստեղծելու իր ցանկության մասին, որի շրջանակներում դաշինքի երկրների զորքերը կկարողանան ազատ տեղաշարժվել, քանի որ ՆԱՏՕ-ի ուժերը բախվում են խոչընդոտների՝ ի դեմս մի շարք ազգային կանոնակարգերի, մարդկանց և զինամթերք տեղափոխելիս:

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին։ Սոլֆրանկն ասել է, որ կցանկանար տեսնել «ռազմական Շենգեն»՝ ազատ ռազմական անցման գոտի։ Նա նաև հավելել է, որ անհրաժեշտ է նախօրոք «հարթակ պատրաստել» հնարավոր ռազմական գործողությունների համար՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի հնարավոր կիրառման դեպքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել