Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման վերաբերյալ անտեղի է և անընդունելի։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
«Ֆրանսիայի անտարբերությունը Դատարանի կողմից Հայաստանի «ապօրինի» (չակերտները՝ Iravaban.net-ի) դիմումների մեծ մասի մերժման նկատմամբ Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտների և նախապաշարմունքների ևս մեկ վառ օրինակ է», ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ցավոք, մի երկիր, որն իրեն ներկայացնում էր որպես արդարության ամենամեծ պաշտպանը, «սխալ է» (չակերտները՝ Iravaban.net-ի) մեկնաբանել Ֆրանսիայի հետ կապ չունեցող հարցը և միջամտել դատարանի գործերին։
Ֆրանսիան պետք է ուշադրություն դարձնի Դատարանի որոշումների կատարմանը իր խայտառակ գաղութային քաղաքականության և անօրինական գործունեության, այդ թվում՝ միջուկային փորձարկումների վերաբերյալ։
Ի տարբերություն Ֆրանսիայի, Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում իր միջազգային պարտավորություններին»։