Սամվել Շահրամանյանը հաստատել է իր մասնակցություն ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հաստատել է իր մասնակցությունը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

«Ի պատասխան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի 13.11.2023թ. գրության, Սամվել Շահրամանյանը հաստատել է իր մասնակցությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»,- հայտնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել