«Մի հատ անեկդոտ կա, որ բիձեն բերդում նստած ասում ա՝ ես մուտիլովշիկ եմ». ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան

Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հրդեհի բռնկումից հետո դեռ մասնաշենքում չի եղել։ Ներսում են եղել բժիշկները և հրշեջները։

Հարցին՝ նա տեղյա՞կ է հրդեհի բռնկման վերաբերյալ հրապարակված նախնական վարկածի մասին, դեկանը պատասխանեց․ «Ես չգիտեմ, այ քեզ բան։ Ես ֆակուլտետի պահակը չեմ, ես ֆակուլտետի դեկանն եմ, ընդամենը»։

Լրագրողների մեկի՝ ներկայանալու խնդրանքին Ղոչիկյանն արձագանքեց․ «Չեմ ներկայանա»։

Դեկանը հայտնեց նաև, որ նկուղում լաբորատորիա չկա, սարքավորումներ չկան։ Հարցին՝ հաճա՞խ են ֆակուլտետում հոսանքի տատանումներ լինում, Ղոչիկյանը ասաց․ «Կարո՞ղ է ռեոստատը ձեռքիս ման եմ գալիս՝ հաշվում, թե տատանում եղա՞վ, թե չեղավ։ Որտեղի՞ց իմանամ»։

Հարցին` բացառո՞ւմ է, որ որևէ փորձարկումից հետո նման իրավիճակ կարող էր առաջացած լինել՝ արձագանքեց. «Մի հատ անեկդոտ կա, որ բիձեն բերդում նստած ասում ա՝ ես մուտիլովշիկ եմ։ Գիտե՞ք էդ անեկդոտը»։

Հիշեցմանը, որ 1 զոհ և 3 վիրավոր կա՝ Տարիել Ղոչիկյանը պատասխանեց. «Ես, օրինակ, վերջնականապես չեմ կարող ասել՝ զոհ և վիրավոր, մինչև բժիշկը չասի»։

Ավելի վաղ հայտնել ենք՝ ԵՊՀ-ում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ մեկ մարդ մահացել է, 3 հոգի՝ հոսպիտալացվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել