Երկու աթոռի վրա նստելու փորձը ոչ մեկին օգուտ չի տվել․ ՌԴ ԱԳՆ՝ Նիկոլ Փաշինյանի մերժման մասին

Ռուսաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարվելը և Երևանին արևմտյան սպառազինության մատակարարումը դիտարկում է որպես «նույն շղթայի օղակներ», ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն։

Նրա խոսքով՝ «Երկու աթոռի վրա նստելու» փորձը ոչ մեկին օգուտ չի տվել։

«Մենք դիտարկում ենք Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ու քայլերը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց հրաժարվելը, պարոն Գրիգորյանի բացահայտումները, Հայաստանի այսպես կոչված «եվրաինտեգրումը» կամ «ոչ դաշնակցային կարգավիճակը», արևմտյան զենքի մատակարարումների ընդլայնումը ՀՀ, Երևանի հանկարծակի  «բարեկամությունը» Կիևի ռեժիմի հետ, որպես մեկ շղթայի օղակ»,- նշել է Զախարովան։

Դիվանագետն ընդգծել է, որ նշված «շղթան» կարող է հանգեցնել երկրի «ստրկացմանը», իսկ Երևանի նկատմամբ Արևմուտքի գործողությունները կապված են ուկրաինական ուղղությամբ քաղաքականության ձախողումների հետ։

«Ուկրաինայում արևմտյան պլանը իսպառ ձախողվել է, այն հիմա էլ գազանաբար բռնել է Հայաստանին»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել