Ինչպե՞ս է երեխան տեղավորվում գիշերօթիկ հաստատությունում

Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը իրականացնում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, սոցիալապես անապահով ընտանիքի` դպրոցահասակ երեխաների խնամքը և դաստիարակությունը:

Գիշերօթիկ հաստատությունը կազմակերպում է երեխայի կրթությունը մոտակա հանրակրթական դպրոցում:

Երեխային գիշերօթիկ հաստատությունում տեղավորելու համար երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը երեխայի բնակության վայրի մարզպետարան, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարան է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում,
բ) ծննդյան վկայական (բնօրինակը և պատճենը),
գ) բժշկական տեղեկանքներ երեխայի առողջական վիճակի մասին,
դ) բնակության վայրից տեղեկանք ընտանիքի անդամների մասին,
ե) տեղեկանք ընտանեկան նպաստի իրավունք ունենալու մասին (առկայության դեպքում),
զ) ծնողի կամ երեխայի օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
է) տեղեկանք երեխայի բնակության վայրի շրջապատի համաճարակային վիճակի մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել