Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:30-ին, Արագածոտնի մարզի Աշնակ բնակավայրում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Նոյեմբերի 15-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Հուշակերտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է համայնքի էլեկտրական շչակը:
ՆԳՆ ՓԾ-ն խնդրում է չանհանգստանալ։