Իտալիայի ու Թուրքիայի իրավապահ մարմինների համատեղ ուժերով Ստամբուլում ձերբակալվել է թմրանյութերի բեռնափոխադրմամբ զբաղվող «COMPANIO BELLO» աշխարհի ամենախոշոր ընդհատակյա կազմակերպության ղեկավար Դրիտան Րիհեփիին՝ Բենջամին Օմար Պերես Գարսիա կեղծանունով։
Գրում է Ermenihaber.am-ը։
Վերջինիս նկատմամբ Ինտերպոլի հետախուզում էր հայտարարել։ Նա ձերբակալվել է Ստամբուլի Բեյլիքդյուզու վարչական շրջանում։
Նարկոբարոնին առաջադրվել են մի շարք մեղադրանքներ, այդ թվում «Դիտավորյալ սպանություն, առևանգում/ազատությունից զրկում, փաստաթղթերի կեղծում, ինչպես նաև թմրանյութերի բեռնափոխադրում»։