Թուրքիայում ձերբակալվել է Ինտերպոլի կողմից որոնվող նարկոբարոն

Իտալիայի ու Թուրքիայի իրավապահ մարմինների համատեղ ուժերով Ստամբուլում ձերբակալվել է թմրանյութերի բեռնափոխադրմամբ զբաղվող «COMPANIO BELLO» աշխարհի ամենախոշոր ընդհատակյա կազմակերպության ղեկավար Դրիտան Րիհեփիին՝ Բենջամին Օմար Պերես Գարսիա կեղծանունով։

Գրում է Ermenihaber.am-ը։

Վերջինիս նկատմամբ Ինտերպոլի հետախուզում էր հայտարարել։ Նա ձերբակալվել է Ստամբուլի Բեյլիքդյուզու վարչական շրջանում։

Նարկոբարոնին առաջադրվել են մի շարք մեղադրանքներ, այդ թվում «Դիտավորյալ սպանություն, առևանգում/ազատությունից զրկում, փաստաթղթերի կեղծում, ինչպես նաև թմրանյութերի բեռնափոխադրում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել