Բնակարան գնելու դեպքում ինչպե՞ս կատարել բաժանորդային քարտի անվանափոխություն․ «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, թե բնակարան գնելու դեպքում ինչպե՞ս կատարել բաժանորդային քարտի անվանափոխություն։

«Նախ, բնակարանը գնելիս պետք է վաճառողից պահանջել ընկերության հետ կատարել վերջնահաշվարկ, լուծել պայմանագիրը և Ձեզ ներկայացնել տեղեկանք այդ մասին: Այնուհետև, պետք է բնակարանի սեփականատերը (կարող է նաև ներկայանալ համասեփականատերը կամ լիազորված անձը` լիազորագրի հիման վրա) անվանափոխություն կատարելու համար այցելի Առևտրային տնօրինության տարածքային տեղամասեր կամ Բաժանորդների սպասարկման գրասենյակներ՝ ներկայացնելով անձնագրի եւ տարածքի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճեները»,-ասվում է հայտարարությունում։

Ընկերությունից նաև հայտնում են, որ եթե Ձեր բնակարանում դեռևս տեղադրված չէ ջրաչափական սարք, ապա երկար ժամանակով բնակարանից բացակայելու դեպքում այդ մասին պետք է գրավոր ծանուցել Բաժանորդների սպասարկման գրասենյակ կամ զանգահարել Հեռախոսային կենտրոն, որից հետո ընկերությունը կիրականացնի ջրագծի փականի կնքում եւ կկազմի այդ մասին համապատասխան ակտ:

Եթե Ձեր բնակարանում տեղադրված է ջրաչափական սարք, ապա ջրագծի փականի կնքում կիրականացվի միայն Ձեր պահանջով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել