Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հայտարարել է Գազայի հատված ջրի մատակարարման ամբողջական դադարեցման մասին։ Այս մասին ասվում է շարժման Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
«Օկուպացիոն (Իսրայելի՝ խմբ․) իշխանությունները ամբողջությամբ դադարեցրել են ջրամատակարարումը Գազա հատված, ինչը ստիպել է քաղաքացիներին խմել անորակ ջուր։ Բացի այդ, մնացած ջրամբարները թիրախավորվել են օկուպացիոն ուժերի կողմից՝ օգտագործելով ամերիկյան հրթիռներ և ինքնաթիռներ», – ընդգծվում է տեքստում:
ՀԱՄԱՍ-ը միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին կոչ է արել «դադարեցնել մարդկության դեմ հանցագործությունները (կատարված պաղեստինցիների դեմ՝ խմբ․)» և «անհապաղ միջոցներ ձեռնարկել անկլավի ջրամատակարարումը վերականգնելու համար»։