Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով շինծու դատավարությունը։ Այն նախագահում է Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևը։
Վագիֆ Խաչատրյանի դատավարության ժամանակ պետական մեղադրող Մուգադաս Սուլթանովը հայտարարել է, թե Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը հաստատվել է և նրա համար պահանջել է 15 տարվա ազատազրկում։
Նա նշել է, թե Խաչատրյանն իր պատժի 5 տարին պետք է կրի բանտում, իսկ մի մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։