Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանի համար 15 տարվա ազատազրկում են պահանջել

Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով շինծու դատավարությունը։ Այն նախագահում է Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևը։

Վագիֆ Խաչատրյանի դատավարության ժամանակ պետական ​​մեղադրող Մուգադաս Սուլթանովը հայտարարել է, թե Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը հաստատվել է և նրա համար պահանջել է 15 տարվա ազատազրկում։

Նա նշել է, թե Խաչատրյանն իր պատժի 5 տարին պետք է կրի բանտում, իսկ մի մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել