Վրաստանի Կիրբալի գյուղի բաժանարար գծի մոտ ռուս զինվորները մահացու վիրավորել են Վրաստանի քաղաքացու՝ նրան բերման ենթարկելու փորձի ժամանակ։ Տեղեկությունը հաստատել են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից։ Վրաստանի եւս մեկ քաղաքացի է բերման ենթարկվել։
«2023 թվականի նոյեմբերի 6-ին օկուպացված տարածքում՝ Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի տարածքում, ռուսական օկուպացիոն ուժերի կողմից հրազենի կրակոցից տեղի բնակչին ապօրինի բերման ենթարկելու փորձի ժամանակ Վրաստանի քաղաքացի է սպանվել, իսկ մեկ քաղաքացի ապօրինի բերման է ենթարկվել։ Ակտիվ հաղորդակցություն է իրականացվում՝ օգտագործելով բոլոր գործիքները, որոնք հասանելի են Վրաստանի կենտրոնական իշխանություններին», – ասվում է Պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։
Մահացածը տեղի տարեց բնակիչ է։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։