Գազայում ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10 հազարը

Հակամարտության սրվելուց ի վեր Գազայի հատվածում ավելի քան տասը հազար մարդ է զոհվել։ Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին նշվել է Պաղեստինի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրի տեղեկությամբ՝ Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 10 հազար 22-ի, այդ թվում՝ 4104-ը՝ երեխա։

Ավելի վաղ Գազայի հատվածում առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ զոհերի թիվը գերազանցել է 9,7 հազարը, տուժել է ավելի քան 24,8 հազարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել