Ինձ համար անակնկալ էր․ Լևոն Քոչարյան պատգամավորական մանդատ ստանալու մասին

Քանի տարի է արդեն տեսնում ենք ՝ ինչեր է կատարվում, ինչպիսի անօրինակություններ են տեղի ունենում, բայց նրանք անընդհատ ցույց են տալիս, որ իրենք պատրաստ են ավելիին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին ասել է  ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը ասել է «Նուբարաշենի» ՔՀԿ-ց ազատ արձակվելիս։

«Մենակ ես չեմ, ինչքան մարդ կա, որ էլի շինծու առիթներով գտնվում են անազատության մեջ, ես նրանցից մեկն եմ ու հույս ունեմ, որ բոլորն էլ շուտով կլինեն ազատության մեջ»,- ասել է նա:

Լևոն Քոչարյանը պատգամավորական մանդատ ստանալու վերաբերյալ հարցերին հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ այս պահին չի խոսի այդ մասին։

«Էս ամեն ինչն, անկեղծ, ինձ համար անակնկալ էր։ Հետո առիթ կլինի կխոսեմ այդ մասին, հիմա կարևորն այն է,  որ ես դրսում եմ։ Ամեն դեպքում՝ ինձ համար դա անակնկալ էր,- ասել է նա պատգամավորական մանդատ ստանալու մասին։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել