Բլինքենն ու Աբասը կոչ են արել կանխել ծայրահեղական բռնությունը պաղեստինցիների դեմ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը քննարկել են Արևմտյան ափին «ծայրահեղական բռնությունը» կանխելու անհրաժեշտությունը, գրում է Washington Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Քննարկվել են նաև Արևմտյան ափին հանգստության և կայունության վերականգնմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ պաղեստինցիների դեմ ծայրահեղական բռնությունը դադարեցնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը»,- մեջբերում է թերթը Պետդեպարտամենտի հայտարարությունը:

Նշվում է, որ Բլինքենը Աբասին հայտարարել է, որ Գազայի հատվածում պաղեստինցիները չպետք է բռնի վերաբնակեցման ենթարկվեն, ինչպես նաև հաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու և այնտեղ կենսաապահովման համակարգերի վերականգնման հարցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել