Արցախում զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին 1 մլն ռուբլու օգնություն կտրամադրվի

Լեռնային Ղարաբաղում  (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) զոհված խաղաղապահների ընտանիքները 1 միլիոն ռուբլու օգնություն կստանան Ռուսաստանի Խաղաղության հիմնադրամից, իր Telegram-ի ալիքում հայտնել է RPF վարչության նախագահ Լեոնիդ Սլուցկին։

«Լեռնային Ղարաբաղում (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․)  զոհված խաղաղապահների ընտանիքները 1 միլիոն ռուբլու օգնություն կստանան Ռուսաստանի խաղաղության հիմնադրամից։ Սեպտեմբերի 20-ին մեր զինծառայողները կրակի տակ են ընկել և զոհվել, մենք պարտավոր ենք նրանց ընտանիքներին պահել։ Մեկ ամիս ողբերգությունից անցել է, բայց մենք թույլ չենք տա, որ Խաղաղության հիմնադրամը մոռանա դա, իմ անձնական հսկողության ներքո՝ կշարունակվի  խաղաղապահների հարազատներին օգնություն տրամադրելը»,- գրել է Սլուցկին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հերոսների ընտանիքները մենակ չմնան իրենց դժվարությունների հետ։

«Խաղաղության պահպանումն անվերապահ սխրանք է: Մեր քաջարի մարտիկները կատարեցին իրենց պարտքը` պաշտպանելով խաղաղ բնակիչներին, փորձելով կանխել արյունահեղությունը: Նրանց սխրանքը չի մոռացվի: Հավերժ հիշատակ»,- եզրափակել է Սլուցկին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել