Գազայի հատվածում բնակելի շենքին իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է մեկ ընտանիքից ավելի քան 20 մարդ, հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը:
«Աբու Հասիրի ընտանիքից առնվազն 21 մարդ սպանվել է նրանց տան վրա դաժան հարձակման հետևանքով, որտեղ ապրում էին երեխաներ և կանայք: Նրանց մարմինները ուշ երեկոյան բերվել են Ալ-Շիֆա բժշկական համալիր», – հայտնել է Առողջապահության նախարարությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ առնվազն 51 մարդ զոհվել է Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Ալ-Մաղազի փախստականների ճամբարին իսրայելական հարվածի հետևանքով։