Ռուսաստանում հարցում են անցկացրել․ Պուտինին վստահում է 77%-ը

Ռուսաստանցիների 77,7%-ը վստահում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ 74,6%-ը հավանություն է տալիս նրա գործունեությանը, ցույց է տվել Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցումը։ Այս մասին հայտնում է  РИА Новости-ն։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ ռուսաստանցիների 77,7%-ը դրական է պատասխանել նախագահի նկատմամբ վստահության հարցին, իսկ հակառակ կարծիքինների մասնաբաժինը կազմել է 18%։

Հարցվածների 74,6%-ը հավանություն է տալիս Պուտինի գործունեությանը, իսկ 15,5%-ը հավանություն չի տալիս։

Համառուսաստանյան «VTsIOM-Sputnik» հարցումն անցկացվել է 2023 թվականի օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1,6 հազար ռուսաստանցի։ Հարցման տվյալները յոթ օրվա միջին են: 95% հավանականությամբ նմուշառման առավելագույն սխալը չի ​​գերազանցում 1%-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել