Ռուսաստանցիների 77,7%-ը վստահում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ 74,6%-ը հավանություն է տալիս նրա գործունեությանը, ցույց է տվել Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցումը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ ռուսաստանցիների 77,7%-ը դրական է պատասխանել նախագահի նկատմամբ վստահության հարցին, իսկ հակառակ կարծիքինների մասնաբաժինը կազմել է 18%։
Հարցվածների 74,6%-ը հավանություն է տալիս Պուտինի գործունեությանը, իսկ 15,5%-ը հավանություն չի տալիս։
Համառուսաստանյան «VTsIOM-Sputnik» հարցումն անցկացվել է 2023 թվականի օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1,6 հազար ռուսաստանցի։ Հարցման տվյալները յոթ օրվա միջին են: 95% հավանականությամբ նմուշառման առավելագույն սխալը չի գերազանցում 1%-ը։