Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցին

Իսրայելական ուժերը գրոհել են Գազայի հատվածի վարչական կենտրոնում գտնվող Ալ-Շիֆա կենտրոնական հիվանդանոցին հարող տարածքը, հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ կան։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ իսրայելական ուժերի հարվածը հասցվել է հիվանդանոցի մուտքի մոտ։ Հենց այս վայրում, ինչպես նշում է հեռուստաալիքը, եղել են շտապօգնության մի քանի մեքենաներ, որոնք պատրաստ էին վիրավոր պաղեստինցիների հետ մեկնել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել