Թարմացված։ Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ իրեն բաց են թողել․ «Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս՝ կասկածում են»:
Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում:
Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Գնում էինք սնվելու ճանպարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները: Մեզ տանում են Քրեական ոստիկանություն»,-նշել է նա։
Ավելի ուշ Բաբայանը հավելել է․ «Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով»։