Նախագիծն առանձին հետախուզական ծառայությունն ունենալու ֆունկցիան ապահովելու համար է․ Քրիստիննե Գրիգորյան

Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանն այսօր առաջին անգամ մասնակցեց ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվեց «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը։

Գրիգորյանը նշեց, որ քննարկվող նախագիծն ուղղակիորեն տեղավորվում է առանձին հետախուզության ծառայություն ստեղծելու տրամաբանության մեջ։

«Նախագծով առաջարկվում է Արտաքին հետախուզության ծառայության ծառայողներին և աշխատակիցներին, ինչպես նաև ծառայության հետ համագործակցող ֆիզիկական անձանց, պետական գաղտնիք տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք տալ արտաքին հետախուզության ծառայության կողմից ընդհանուր կարգով, որի դեպքում համապատասխան ստուգողական միջոցառումներն իրականացնում է Արտաքին հետախուզության ծառայությունը՝ համագործակցելով ԱԱԾ-ի հետ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել