Հրշեջները մարել են Հացավան գյուղում բռնկված հրդեհը

 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 30-ին, ժամը 10։21-ին ահազանգ է ստացել, որ Հացավան գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է չբնակեցված տնակ։

Ինչպես տեղեկացնում են  ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11:41-ին, մարվել՝ 12:05-ին: Այրվել են քարե շինության բաղդատե տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել