Գազայի Ալ-Քուդս հիվանդանոցը, որտեղ ապաստանել է 12 հազար մարդ, կրակի տակ է հայտնվել, հաղորդում են ԶԼՄ-ները:
Ավելի վաղ Պաղեստինյան Կարմիր մահիկի կազմակերպության Ալ-Քուդս հիվանդանոցի ղեկավարությունը իսրայելցի զինվորականներից նախազգուշացում էր ստացել հիվանդանոցը հարվածելու մտադրության մասին, որտեղ, բացի 400 հիվանդից, ռմբակոծությունից ապաստան է գտել մոտ 12 հազար բնակիչ։
ԱՀԿ-ի ղեկավարը նշել է, որ Գազայի Ալ-Քուդս հիվանդանոցից տարհանելու իսրայելական կոչերը մտահոգիչ են, քանի որ անհնար է տարհանել վիրավորներով լի հիվանդանոցը։
Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում։