Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում՝ մասնակցելու Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Այցի շրջանակներում նախատեսվում է պաշտպանության նախարարի հանդիպումը Չինաստանի ռազմական ղեկավարության հետ, ինչպես նաև այցելություն այս երկրի ռազմարդյունաբերական համալիրի մի քանի ընկերություններ։
Առաջիկա հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Հիշեցնենք, որ Չինաստան էր մեկնել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։