Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ուժեղ կողմերից մեկը հարյուրամյակների ընթացքում կուտակված փորձ և գիտելիքներն են

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ուժեղ կողմերից մեկը հարյուրամյակների ընթացքում կուտակված փորձ և գիտելիքներն են։ Սա նշվում է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունում ներկայացված վերլուծություններից մեկում։

Հայաստանն ունի հանքարդյունաբերության ոլորտի գործունության բազմադարյան փորձ: Հայ երկրաբանների աշխատանքի շնորհիվ կուտակվել է մեծ ծավալի տեղեկատվություն, ստեղծվել է հզոր հանքահումքային հենք, զարգացել են արդյունաբերական բազմաթիվ ճյուղեր՝ հանքերի նախագծումից մինչև մետաղաձուլություն: Հանրապետական երկրաբանական ֆոնդում գոյություն ունեն հանրապետության ընդերքի վերաբերյալ առավել քան 100 տարվա (մինչև 200 տարվա հնության) երկրաբանական տեղեկություններ պարունակող տասնյակ հազարավոր նյութեր (հաշվետվություններ, քարտեզագրական նյութեր և այլն):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել