ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է հրեական պետության՝ իրեն պաշտպանելու իրավունքը, սակայն ընդգծել է «պատերազմի օրենքները» հարգելու կարևորությունը: Հայտնում է Սպիտակ տունը։
«Նախագահը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելի պաշտպանության իրավունքին և պատասխանատվությունը՝ ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը՝ միաժամանակ ընդգծելով պատերազմի օրենքներին համապատասխան գործելու կարևորությունը՝ ներառյալ Գազայի խաղաղ բնակիչներին պաշտպանելը, որոնք հայտնվել են ՀԱՄԱՍ-ի կողմից սկսված հակամարտության մեջ»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։