Իսրայելի իշխանությունները պաշտոնապես հաստատում են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ կազմակերպության կողմնակիցների կողմից պահվող երկու պատանդների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին։
«Այսօր ազատ են արձակվել Ջուդիթ Թայ Ռաանանը և Նատալի Շուշանա Ռաանանը՝ մայր ու դուստր, որ գերի էին պահվում ՀԱՄԱՍ-ի կողմից: Երկու կանայք պատանդ էին վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից Կիբուց Նահալ Օզի վրա մահացու հարձակման ժամանակ»,- ասել է նա:
Երկու կանանց ազատ արձակման մասին տեղեկությունը հաստատել են նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։