Թուրքիան Հայաստանից ակնկալում է բանականության և իրականության վրա հիմնված քաղաքականություն՝ ուղղված խաղաղությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը, կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները, եթե Հայաստանը կատարի «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Iravaban.net-ի) բացման իր «խոստումները» (չակերտները՝ Iravaban.net-ի)։
Էրդողանը նաև կոչ է արել Իրանին «մասնակցել այս պատմական նախագծին («Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Iravaban.net-ի) բացումը), որը ճանապարհ կհարթի քաղաքական և տնտեսական քայլերի համար՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։