ՄԱԿ-ն Իսրայելին կոչ է արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իսրայելի իշխանություններին կոչ է արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքը Գազայի հատվածում ռազմական գործողությունների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Թեև ես ընդունում եմ Իսրայելի անվտանգության օրինական մտահոգությունները, ես նաև հիշեցնում եմ Իսրայելին, որ ռազմական գործողությունները պետք է իրականացվեն միջազգային մարդասիրական իրավունքին խստորեն համապատասխան», – ասել է նա իր ուղերձում՝ մտահոգություն հայտնելով նաև Գազայի հատվածն ամբողջությամբ շրջափակելու մասին Իսրայելի իշխանությունների հայտարարության կապակցությամբ։

«Խորապես մտահոգված եմ այսօրվա հայտարարության կապակցությամբ, որ Իսրայելը Գազայի ամբողջական շրջափակում կիրականացնի։ Գազայում հումանիտար իրավիճակը ողբալի էր դեռևս մարտերն սկսվելուց առաջ, իսկ այժմ վիճակը ​​կտրուկ կվատանա»,- ասել է Գուտերեշը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել