Իսրայելական բանակը հայտնել է կորուստների մասին՝ հրամանատար ու փոխհրամանատարներ

Իսրայելական բանակը հրապարակել է Պաղեստինի հետ ռազմական գործողությունների ժամանակ զոհված 26 զինծառայողների անունները, հայտնում է Times of Israel-ը, փոխանցում՝ РИА Новости-ն։

Զոհվածների թվում կան տարբեր աստիճանի զինվորականներ՝ 18-ից 42 տարեկան։ Նրանց թվում են «Նահալ» բրիգադի հրամանատար, գնդապետ Յոնաթան Շտայնբերգը, կապի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Սաքար Մահլուփը, «Մագլան» ստորաբաժանման հրամանատարի տեղակալ, մայոր Չեն Բուչրիսը։

Նշվում է, որ իսրայելական բանակը 1973 թվականի արաբա-իսրայելական պատերազմի՝ «Ահեղ դատաստանի» կամ Յոմ Կիպուրի պատերազմից հետո առաջին անգամ է գնդապետ կորցնում։

ՀԱՄԱՍ-ի հետ մարտերի ժամանակ իսրայելական բանակը կորցրել է նաև կապիտաններ, մեկ կրտսեր լեյտենանտ, սերժանտներ, կապրալներ և շարքայիններ։ Զոհվածներից երեքը կին զինծառայողներ են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել