Թել Ավիվում շենքը փլուզվել է հրթիռային հարձակման հետևանքով

Տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Թել Ավիվում շենքը փլուզվում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրթիռակոծման հետևանքով։  Գրում է РИА Новости-ն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը 150 հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ՝ ի պատասխան Գազայի հատվածում շենքի գնդակոծման, ասված էր ստորաբաժանման հայտարարության մեջ։

—————

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Հոկտեմբերի 7-ի առավոտից հրթիռային հարվածների մասին տեղեկություններ են հաղորդվել, ներառյալ Թել Ավիվի տարածքի և նրա շրջակայքի մասին: Տեղի ունեցածի համատեքստում իսրայելական բանակը հայտարարել է «պատերազմի պատրաստության վիճակ», իսկ պաշտպանության նախարար Գալանտը հավանություն տվել պահեստազորայինների զորակոչին և հրամայեց «հատուկ դրություն» մտցնել թիկունքում՝ Գազայի հատվածից 80 կմ հեռավորության վրա, որն ընդգրկում է Թել Ավիվի տարածքը և նրա արվարձանները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել