Պրիգոժինի ինքնաթիռի վրա արտաքին ազդեցություն չի եղել. Պուտին

«Վագներ» խմբի  հիմնադիր Եվգենի Պրիգոժինին տեղափոխող ինքնաթիռի վրա արտաքին ազդեցություն չի եղել, օդանավի վթարի հետևանքով զոհվածների մարմիններում հայտնաբերվել են ձեռքի նռնակների բեկորներ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին  հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» լիագումար նիստում։

«Գիտեմ, երևի հարցը օդում կախված է՝ ի՞նչ է պատահել ընկերության ղեկավարության հետ և այլն։ Մենք գիտենք ավիավթարի մասին,  Քննչական կոմիտեի ղեկավարը ինձ զեկուցեց բառացիորեն օրերս։ Օդանավի վթարի հետևանքով զոհվածների մարմիններում հայտնաբերվել են ձեռքի նռնակների բեկորներ։ Ինքնաթիռի վրա արտաքին ազդեցություն չի եղել, դա արդեն հաստատված փաստ է»,- ասել է նա։

Պուտինը  նշել է, որ ինքնաթիռում զոհվածների  մարմիններում ալկոհոլի և թմրանյութերի առկայության փորձաքննություն չի եղել, թեև դա արժեր իրականացնել։ Պուտինը նաև ասել է, որ Սանկտ Պետերբուրգում Պրիգոժինի ընկերության գրասենյակում հայտնաբերվել է 10 միլիարդ ռուբլի կանխիկ գումար և 5 կգ կոկաին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել