Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ քննադատել է Ռուսաստանի Դաշնությանը՝ հայտարարելով, թե ՌԴ չի կատարել իր պարտավորությունները, որ ստանձնել էր նոյեմբերի 9-ի համաձայնության շրջանակներում։
«Ռուսաստանը պիտի ապահովեր, որ ՀՀ և Ադրբեջանի միջև առկա խնդիրները քաղաքական լուծում ստանային։
Դա իր պարտավորությունն էր, որը չի կատարվել», – հավելել է նա։