Կարող են ավտոբուսներով տեղափոխվել Հայաստան․ Տեղեկատվական շտաբը՝ տրանսպորտային միջոց չունեցող արցախահայերին

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել  սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիների մասին։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները կարող են այսօր` սեպտեմբերի 28-ին 22։00-ից մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ` տրանսպորտով (ավտոբուսներով) Հայաստան տեղափոխվելու համար»,-ասված է հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել