Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիների մասին։
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները կարող են այսօր` սեպտեմբերի 28-ին 22։00-ից մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ` տրանսպորտով (ավտոբուսներով) Հայաստան տեղափոխվելու համար»,-ասված է հայտարարությունում։