Այս պահին Հայաստանի առողջապահական տարբեր հաստատություններում շարունակում է բուժում ստանալ Արցախից բռնի տեղահանված 342 բուժառու։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 11 երեխա, այդ թվում` 4 նորածին»,–ասել է նա։
Նշենք, որ Արցախից բռնի տեղահանված մինչև 18 տարեկան շուրջ 16.000 երեխա է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն: