Արցախից տեղահանված 11 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում

 Այս պահին Հայաստանի առողջապահական տարբեր հաստատություններում  շարունակում է բուժում ստանալ Արցախից բռնի տեղահանված 342 բուժառու։ Տեղեկությունը հայտնել է  ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ  Նազելի Բաղդասարյանը։

«Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 11 երեխա, այդ թվում` 4 նորածին»,–ասել է  նա։

Նշենք, որ  Արցախից բռնի տեղահանված մինչև 18 տարեկան շուրջ 16.000 երեխա է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել