Ժամը 19-ի դրությամբ Արցախից օդային ճանապարհով ևս 38 բուժառու է տեղափոխվել ՀՀ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Ընդհանուր առմամբ օդային և ցամաքային ճանապարհներով Արցախից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու։ Այս պահի դրությամբ դուրս գրված բուժառուներ չկան։
Նազելի Բաղդասարյանը հավելել է նաև, որ Արցախից Հայաստան է տեղափոխվել 129 աճյուն։