Ընդհանուր առմամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, դուրս գրված բուժառուներ դեռ չկան

Ժամը 19-ի դրությամբ Արցախից  օդային ճանապարհով ևս 38 բուժառու է տեղափոխվել ՀՀ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ասուլիսի ժամանակ ասել է  ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Ընդհանուր առմամբ օդային և ցամաքային ճանապարհներով Արցախից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու։ Այս պահի դրությամբ դուրս գրված բուժառուներ չկան։

Նազելի Բաղդասարյանը հավելել է նաև, որ Արցախից Հայաստան է տեղափոխվել 129 աճյուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել