Շուտով սփյուռքում ջարդի նոր արձաններ կկանգնեցնեն, որոնք կխորհրդանշեն արցախահայության ջարդը, որտեղ բոլորը կգնան և մոմեր կվառեն․ Հովիկ Եսմերյան

Իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հայտնում է սիրիահայ  Հովիկ Եսմերյանը, որը վերջին տարիներին ապրում է Ստեփանակերտում։

«Արդեն մեկ շաբաթ է, որ էկելտրականություն չկա։ Եփելու բան չկա։ Կարծես թե 1915 թվականի ջարդի օրերն ենք ապրում։ Հայ երեխաներն այլևս տուն չունեն, գետնին են քնում։ Խոսքս նրանց է ուղղված, ովքեր մինչև հիմա փողոց չեն իջել, որովհետև միշտ նախկիններն են մեղավոր, այս հայ փոքրիկները այդ նախկինների ժառանգներն են և ղարաբաղցի են էլի, պարզապես հայերեն են խոսում, քարի վրա կպառկեն, քարի տակ կմնան, թե կմորթվեն, ի՞նչ տարբերություն։ Կարևորը՝ մենք քեֆ անենք, ուտենք, խմենք։ Չմոռանաք՝ ուտելը վերջացնելուց հետո, անպայման ազգայինն հեղափոխական երգեր երգել, կենացներ խմել՝ հիշելով զոհվածներին»,-ֆեյսբուքյան եթերի ժամանակ ասաց նա։

Նա նշեց, որ շուտով սփյուռքում ջարդի նոր արձաններ կկանգնեցնեն, որոնք կխորհրդանշեն արցախահայության ջարդը, որտեղ բոլորը կգնան և մոմեր կվառեն․ «Հետո կգառաք և կասեք՝ մերն էլ լինելու, մի օր»։

Նա դիմեց ՀՀ քաղաքացիներին, հատկապես Էջմիածնում գտնվող։

«Նրանք իրավունք ունեն Էջմիածնում նստելու, որքան էլ չլինի, Ամենայն Հայոց Կաթողիկոսին շատ մոտ են և, եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսը դուրս չեկավ և չարտահայտվեց Էջմիածնի ժողովուրդն ինչու՞ պետք է ելնեն։ Թող գնան, աղոթե եկեղեցում և ինչու ոչ՝ ի հիշատակ մեզ էլ, կարող է զոհվենք։ Նոր եկեղեցի հիմնեք և անունը դրեք՝ սուրբ 40 կամ 800 նահատակաց ղարաբաղյաց։ Դա բոլորին կօգնի։ Տեսեք՝ Անիում 1000 և մեկ եկեղեցի ունենք և այն միչև հիմա մեր հայկական Անին է։ Էջմիածինցիներին ասելու բան չկա, մնացեք տանը, ոչինիչ»,-ասաց նա։

Դիմելով գյումրեցիներին՝ նա հիշեցրեց, որ երկրաշարժի ժամանակ առաջինը օգնության են հասել հայրենակիցները սփյուռքից։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել